Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ

Երևանի քաղաքապետարանի և IDBank-ի միջև կնքված համագործակցության հուշագրով ազդարարվեց Մոսկովյան պուրակի բարեկարգման լայնածավալ ծրագրի մասին։ Բանկի 35-ամյակի առթիվ իրականացվող նախաձեռնությունը կդառնա նվեր մայրաքաղաքին և երևանցիներին՝ ուղղված հանրային տարածքների զարգացմանն ու կանաչ միջավայրի բարելավմանը։ Երևանի ամենասիրված վայրերից մեկը քաղաքին կվերադառնա նոր շնչով՝ ավելի բարեկարգ, լուսավոր և հարմարավետ միջավայրով։ Նախագծով նախատեսվում է ընդլայնել և վերականգնել կանաչ գոտիները, ներդնել ժամանակակից լուսավորության համակարգեր, արդիականացնել հանգստի գոտիները և պուրակը դարձնել ավելի գրավիչ ու կենսունակ տարածք։ IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ IDBank-ի համար սա պարզապես համագործակցության հուշագիր չէ, այլ Բանկի 35-ամյակի առիթով գլխավոր նվերը մայրաքաղաքին․ «Մոսկովյան պուրակը Երևանի ամենասիրված վայրերից է: Հենց այդ պատճառով էլ մենք առանց երկար վարանելու համաձայնեցինք ֆինանսավորել Կենտրոն վարչական շրջանից ստացված առաջարկը՝ բարեկարգել և նոր շունչ հաղորդել Մոսկովյան պուրակին։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ միայն վերջին 5 տարիների ընթացքում IDBank-ի կողմից բնապահպանական տարբեր ծրագրերի շրջանակում տնկվել է ավելի քան 50.000 ծառ՝ վերականգնելով անտառապատ տարածքները։ Այս նախագիծն այդ ճանապարհի տրամաբանական շարունակությունն է։ Շնորհակալ ենք Երևանի քաղաքապետարանին և բոլոր գործընկերներին այս կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար»,- նշեց Մհեր Աբրահամյանը։ Քաղաքապետարանի համար այս ծրագիրը համայնք-մասնավոր հատված համագործակցության հաջողված օրինակ է, երբ բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը վերածվում է տեսանելի, չափելի և երկարաժամկետ քաղաքային արդյունքի։ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը հատուկ ուշադրություն դարձրեց համայնք-մասնավոր հատված համագործակցության կարևորությանը․ « Նմանատիպ համագործակցությունները զգալի ազդեցություն ունեն քաղաքի միջավայրի և էկոհամակարգի փոփոխման մեջ։ Համայնքը հսկայական աշխատանք է տանում քաղաքը բարեկարգելու ուղղությամբ։ Իր հերթին մասնավոր հատվածը նույնպես իր մասնակցությունն ու ներդրումն է ունենում այդ գործում։ Հենց այս համատեղ ջանքերն ու սիներգիայի էֆեկտն են բերում երկարաժամկետ և կայուն արդյունքի »,- ընդգծեց Պետրոս Պետոյանը։ Մոսկովյան պուրակի բարեկարգման ծրագիրը ևս մեկ քայլ է Երևանի կանաչ, հարմարավետ և մարդակենտրոն քաղաքային միջավայրի ձևավորման ճանապարհին։ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9958

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով