Ուրսուլա ֆոն դեր Լայենն ուրախ է, որ Թրամփն ապահովության մեջ է

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն արձագանքել է Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությանը, որի ժամանակ տարհանվել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և միջոցառման այլ բարձրաստիճան հյուրեր: «Ուրախ եմ լսել, որ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանիա Թրամփը և բոլոր նրանք, ովքեր ներկա էին Սպիտակ տան թղթակիցների ընթրիքին, ապահովության մեջ են: Բռնությունը տեղ չունի քաղաքականության մեջ, երբեք: Մեր երախտագիտությունն ենք հայտնում ոստիկանության և արձագանքման ծառայությունների օպերատիվ գործողություններին՝ հյուրերի անվտանգությունն ապահովելու համար»,- X սոցիալական ցանցում գրել է ֆոն դեր Լայենը

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5745

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով