Թեթևություն եմ զգում, որ նախագահ Թրամփն ապահովության մեջ է. Կալաս

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը X սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառմամբ հայտնել է, որ թեթևություն է զգում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապահովության մեջ է Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունից հետո: «Թեթևություն եմ զգում, որ բոլոր ներկաները, այդ թվում՝ նախագահ Թրամփը, ապահովության մեջ են Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունից հետո: Քաղաքական բռնությունը տեղ չունի ժողովրդավարական հասարակությունում: Մամուլի ազատությանը նվիրված միջոցառումը երբեք չպետք է վախի վայր դառնա: Վիրավորված սպային մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է Կալասը: Հիշեցնենք, որ Թրամփը, ինչպես և միջոցառման մյուս հյուրերը, շտապ տարհանվել են: Հրաձիգը ձերբակալված է և երկուշաբթի օրը կկանգնի դատարանի առաջ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5745

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով