Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ

Հորմուզի նեղուցում կան տասնյակ ականներ, և ականազերծման աշխատանքների համար կպահանջվի մոտավորապես երկու ամիս: Այս մասին հայտարարել է Իտալիայի պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի Միացյալ օպերատիվ հրամանատարության ղեկավար Ջովաննի Մարիա Յանուչին խորհրդարանի վերին և ստորին պալատների պրոֆիլային հանձնաժողովների համատեղ նիստում: «Ըստ գնահատումների՝ Հորմուզի նեղուցում կան տասնյակ ականներ, որոնց ականազերծման համար կպահանջվի մոտավորապես երկու ամիս», – մեջբերել է նրա խոսքը ANSA գործակալությունը: Յանուչին նշել է, որ օգտագործված նոր սերնդի ականների տեսակը պահանջում է հատուկ սարքավորումներ և պատրաստվածություն, որոնք ունեն ոչ բոլոր երկրները: «Հորմուզի նեղուցում ականազերծման բազմազգ առաքելության հեռանկարը թույլ կտա մասնակցության ներգրավել ոչ եվրոպական և տարածաշրջանային խաղացողների», – հավելել է նա: Զինվորականը նշել է, որ իտալական ականորս նավերն այժմ գտնվում են Ջիբութիում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9807

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով