Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Չինաստան այցն ավարտելուց հետո մեկնել է Ինդոնեզիա, հանդիպել երկրի կառավարության անդամների հետ՝ համատեղ ներդրումային ծրագրերի քննարկման համար: Այս մասին հաղորդում է ԲելՏԱ գործակալությունը: Ինդոնեզիայի ներդրումների նախարար Ռոսան Պերկասա Ռուսլանին նշել է, որ նախագահը հրահանգել է ամրապնդել և զարգացնել Բելառուսի հետ հարաբերությունները հնարավոր բոլոր ոլորտներում: Նաև նախատեսվում է Լուկաշենկոյի հանդիպումը Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոյի հետ: Արևելյան և Հարավարևելյան Ասիա այցերի միջոցով Բելառուսի նախագահը նպատակ ունի ընդլայնել տարածաշրջանի պետությունների հետ առևտրային, ներդրումային և տնտեսական կապերը:



