ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Կորեայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել Կորեայի Հանրապետության Օվկիանոսների և ձկնորսության նախարարության, ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) քարտուղարության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP), Կորեայի Հանրապետության Ծովային կենսաբազմազանության ազգային ինստիտուտի, ինչպես նաև միջազգային այլ գործընկեր կառույցների ներկայացուցիչների և ոլորտի փորձագետների հետ։ Համբարձում Մաթևոսյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Որպես COP17-ի նախագահող երկիր` կարևոր եմ համարում լսել միջազգային փորձագետների գնահատականներն ու առաջարկությունները, խորությամբ ծանոթանալ ոլորտի առաջնահերթություններին և գլոբալ մարտահրավերներին՝ COP17-ի նախապատրաստական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով։ Խորհրդատվական հանդիպումների ընթացքում քննարկել ենք ծովային և առափնյա կենսաբազմազանության պահպանության, ջրային էկոհամակարգերի կայուն կառավարման, գիտական համագործակցության և միջազգային գործընկերության ընդլայնման հարցերը»,- գրել է նախարարը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9807

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով