ՆԳՆ-ից հորդորում են ամռանը ավտոմեքենայում չթողնել վտանգավոր իրեր. «Ամռան ամիսներին ավտոմեքենայի սրահում ջերմաստիճանը կարող է հասնել 60 աստիճան և ավելի։ Այդպիսի պայմաններում որոշ իրար տաքանալով կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառ։ Հիշեք, ավտոմեքենայի տաքացած սրահում չի կարելի թողնել էլեկտրոնային սարքեր՝ համակարգիչ, Power bank, պլանշետ։ Շոգը վնասում է մարտկոցը, ինչը կարող է դառնալ պայթյունի կամ հրդեհի պատճառ»։ Մանրամասները՝ տեսանյութում։



