Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը հետևել է Մ-4, Երևան-Սևան ավտոճանապարհի կմ64+174-կմ68+000 (աջ գոտի, մոտ 3.8կմ) հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքներին։ Այս մասին հայտնում է դեպարտամենտը։ Այստեղ կատարվում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Երթևեկությանը պատճառելիք անհարմարություններից խուսափելու համար շինարարությունը կատարվում է երեկոյան և գիշերային ժամերին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16852

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով