Ալիևին «խաղաղարար» ջանքերի համար «Խաղաղության և հաշտեցման մրցանակ» են հանձնել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հանձնել են «Խաղաղության և հաշտեցման մրցանակ»՝ «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու և երկխոսության խրախուսմանն ուղղված ջանքերի համար»։ Այս մասին հայտնել է ինքը՝ Ալիևը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Գեռնիկա-Լումոյի և Պֆորցհայմի քաղաքային խորհուրդներին, Գեռնիկայի Խաղաղության թանգարանին, Casa de Cultura մշակութային կենտրոնին, ինչպես նաև Gernika Gogoratuz խաղաղության հետազոտությունների կենտրոնին՝ ինձ «Խաղաղության և հաշտեցման Գեռնիկայի մրցանակ» շնորհելու համար՝ ի նշան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու և երկխոսությունը խրախուսելու իմ ջանքերի ճանաչման», – մասնավորապես նշել է Ալիևն իր ուղերձում։ «Համարում եմ, որ քաղաքացիական բնակչության դեմ ցանկացած հանցագործություն մարդասիրության և մարդկայնության սկզբունքների խախտում է։ Ես կիսում եմ Գեռնիկայի ցավն ու վիշտը և հանդիսավորապես հարգանքի տուրք մատուցում նրա զոհերի հիշատակին», – հավելել է Ադրբեջանի նախագահը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5753

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով