Վրաստանի քաղաքացիության շնորհման վիճակագրություն. որ երկրերն են հայտվել տասնյակում

Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2025 թվականին Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել 2333 մարդու, ինչը 1254-ով պակաս է 2024 թվականի ցուցանիշից (3587)։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ 2025 թվականին քաղաքացիություն ստացողների մեջ ըստ երկրների ամենամեծ թիվը կազմել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները՝ 1393 մարդ (գրեթե 60%)։ Տասնյակն ըստ երկրների բաշխվել է հետևյալ կերպ. • Ռուսաստանի Դաշնություն – 1393 • Գերմանիա – 296 • Ուկրաինա – 114 • Հայաստան – 104 • ԱՄՆ – 81 • Իսրայել – 71 • Թուրքիա – 62 • Հունաստան – 43 • Միացյալ Թագավորություն – 23 • Այլ երկրներ – 132 Ըստ վիճակագրական տվյալների` վերջին 11 տարում Վրաստանի քաղաքացիություն է ստացել ընդհանուր առմամբ 39 հազար 61 մարդ։ Տարեկան վիճակագրությունը (2015-2025 թթ.). • 2015 – 4016 • 2016 – 4879 • 2017 – 4447 • 2018 – 4019 • 2019 – 2991 • 2020 – 2324 • 2021 – 2485 • 2022 – 4869 • 2023 – 3111 • 2024 – 3587 • 2025 – 2333։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5753

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով