ԱՄՆ-ի համար կարևոր է արագ լուծում գտնել Հորմուզի ճգնաժամի համար: Հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հայտնում է Ռիա Նովոստին։ «Ի՞նչն է կարևոր նրանց համար։ Նրանք պետք է արագ ինչ-որ լուծում գտնեն Հորմուզի նեղուցի համար, ապա նույնքան արագ ինչ-որ բան մտածեն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ»,- «Վեստի»-ի թղթակից Պավել Զարուբինին ասել է Լավրովը։



