Տարածաշրջանում անվտանգության մեխանիզմներ պետք է ստեղծել առանց ԱՄՆ մասնակցության․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել Մերձավոր Արևելքում ստեղծել կոլեկտիվ անվտանգության մեխանիզմներ՝ առանց ԱՄՆ-ի միջամտության։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նա այս մասին հայտարարել է Օմանի սուլթան Հայթամ բին Թարեք Ալ Սաիդի հետ Մասկատում հանդիպման ժամանակ։ «Իրանի դեմ 40-օրյա պատերազմի փորձը ցույց է տվել, որ ԱՄՆ ռազմական ներկայությունը տարածաշրջանում միայն անկայունություն և պառակտում է առաջացնում»,- նշել է Արաղչին։ Նա կոչ է արել տարածաշրջանի բոլոր երկրներին կառուցողական և պատասխանատու մոտեցում ցուցաբերել իրենց սեփական կոլեկտիվ անվտանգության մեխանիզմների մշակման հարցում՝ առանց ԱՄՆ միջամտության։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5753

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով