Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի

Երևանի գլխավոր այցեքարտերից մեկը՝ Կասկադը, մտնում է զարգացման նոր փուլ։ «Ռենշին» քաղաքաշինական ներդրումային ընկերությունը և «Ջի Թի Բի Դիվելոփմենթը» ստորագրել են ռազմավարական համագործակցության հուշագիր։ Գործարքի արդյունքում «Ռենշինը» միանում է Կասկադ համալիրի նախագծին՝ ներդնելով գրեթե 25 տարվա փորձ, շուրջ 1 միլիոն քառակուսի մետր բարձրակարգ կառուցապատման պորտֆել և միջազգային գործընկերների հետ աշխատանքի մշակույթ։ Կողմերը հայտարարում են՝ նախագիծը դիտարկվում է ոչ միայն որպես կառուցապատում, այլև որպես Երևանի քաղաքային ու մշակութային միջավայրի վերարժևորում։ Կասկադը պարզապես շինարարական նախագիծ չէ։ Այն Երևանի ինքնության, մշակութային հիշողության և քաղաքային կյանքի կարևոր կետերից է։ Հենց այդ պատճառով կողմերը շեշտում են՝ նախագիծը պետք է իրագործվի ոչ միայն տեխնիկական, այլև քաղաքային միջավայրի հանդեպ պատասխանատու մոտեցմամբ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9744

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով