2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում կատարված լրացումներով և փոփոխություններով` 2026 թվականի հուլիսի 1-ից հնարավորություն է տրվել 2022–2025 թվականների ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն (Հայտարարություն) չներկայացրած հարկ վճարողներին այդ տարիների համար հաշվառվելու որպես ԱԱՀ վճարող և կատարելու ԱԱՀ-ի հաշվանցումներ: «Այդ նպատակով հարկ վճարողը մինչև 2026թ. դեկտեմբերի 21-ը ներառյալ` հարկային մարմին է ներկայացնում համապատասխան դիմում։ Դիմումի ձևը սահմանված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2026թ. հունիսի 15-ի N665-Լ հրամանով: Դիմումը հարկային մարմին կարող է ներկայացվել ինչպես թղթային կրիչով, այնպես էլ էլեկտրոնային փոստի կամ « e-request » հարթակի միջոցով»,– հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։ Ներկայացված դիմումում նշված հարկային տարվա համար հարկ վճարողը մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ պետք է ներկայացնի Հայտարարություն ։ Հայտարարության հիման վրա հարկ վճարողը հարկային մարմնում կհաշվառվի ԱԱՀ վճարող և կկատարի ԱԱՀ-ի հաշվանցումներ՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9744

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով