Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած

Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Գավառ քաղաքի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 72-ամյա Ռուբիկ Ա․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 33-ամյա Արման Բ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով վթարի հետևանքով վարորդներից Ռուբիկ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9630

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով