Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել

Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ուղևորատար ինքնաթիռը թռիչքից հետո աղետի ազդանշան է տվել, ըստ համաշխարհային օդային երթևեկության մոնիթորինգի համակարգի տվյալների, հայտնում է ТАСС-ը։ Ինքնաթիռն այժմ թռիչք է կատարում Ստամբուլի օդանավակայանի ուղղությամբ՝ մոտավորապես 3000 մետր բարձրության վրա։ ​Նախնական տվյալներով՝ «Ազիմուտ» ավիաընկերության A46074 չվերթն իրականացնող Sukhoi Superjet ուղևորատար ինքնաթիռը աղետի ազդանշանը տվել է թռիչքից 20 րոպե անց։ Պատճառներն առայժմ անհայտ են։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9656

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով