«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին

: ՀՀ կառավարության աջակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը ստեղծում է նոր Հարթակ: Այն երաժշտության շուրջ միավորելու է երիտասարդ երաժիշտներին ու ստեղծագործողներին: Փառատոնին մասնակցող երաժշտական խմբերն ունեն հնարավորություն՝ ներկայանալու լայն լսարանին, իսկ լավագույնները կստանան մրցանակներ՝ Գլխավոր մրցանակ՝ 4 000 000 ՀՀ դրամ Առաջին մրցանակ՝ 3 000 000 ՀՀ դրամ Երկրորդ մրցանակ՝ 2 000 000 ՀՀ դրամ Երրորդ մրցանակ՝ 1 000 000 ՀՀ դրամ: Փառատոնին կարող են մասնակցել միայն 3 և ավելի անդամներից կազմված խմբերը: Երաժշտական ժանրերի սահմանափակում չկա: Վոկալ-գործիքային կազմով կենդանի կատարումը պարտադիր պայման է: «Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոնին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 20-ը: Նախընտրական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել տեսաձայնագրություն՝ այն ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին: Փառատոնի եզրափակիչ փուլը տեղի կունենա օգոստոսի 22-ին՝ Սևանա լճի ափին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17075

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով