Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն Ուկրաինային առաջարկել է հուլիսի 6-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ից մինչև 18:00-ն, դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծությունը՝ հումանիտար գործողություն իրականացնելու նպատակով։ ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ Կոնստանտինովկայի վերահսկողությունը հաստատելուց հետո ռուսական կողմը պատրաստ է Ուկրաինային փոխանցել զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները։ Ռուսական գերատեսչությունը հավելել է, որ այդ նպատակով կոչ է անում սահմանված ժամերին դադարեցնել կրակը տվյալ հատվածում։



