Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող էր հարվածել Իրանի ղեկավարությանը, որը հավաքվել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը, սակայն հրաժարվել է այդ քայլից՝ բանակցությունները շարունակելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Axios-ը։ «Հետևում եմ Խամենեիի հուղարկավորությանը և այնտեղ հավաքված Իրանի ղեկավարությանը։ Մեկ հարվածը բավական է բոլորին ոչնչացնելու համար, սակայն չենք գնա այդ քայլին, քանի որ այդ դեպքում մեզ հետ բանակցող չի լինի»,- ասել է Թրամփը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9633

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով