Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել

Այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19։40-ի սահմաններում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջով անցնելիս նկատում է, որ այնտեղ հավաքված են փրկարարներ, պարեկներ, շտապօգնության բժիշկներ ու համայնքային ոստիկաններ, ովքեր զրուցում են են մի քաղաքացու հետ, ով անցած է լինում կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնալիս է լինում իրեն ցած նետել։ Տ․ Ավինյանը մոտենում է այդ քաղաքացուն և կարճ զրույց ունենալուց հետո կարողանում է նրան համոզել, որպեսզի նա վտանգավոր եզրագծից անցնի անվտանգ վայր, որից հետո այդ քաղաքացուն ուղեկցում են շտապօգնության ավտոմեքենան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9656

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով