Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը

Հուլիսի 5-ին՝ ժամը 16։08-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բեռնատար մեքենան ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս է եկել, ընդունել մկրատաձև դիրք, ինչի հետևանքով ճանապարը դարձել է միակողմանի երթևեկելի։ Հատուկ տեխնիկայի միջոցով և փրկարարների օգնությամբ (քարշակմամբ) բեռնատարը դուրս է բերվել երթևեկելի հատված։ Երթևեկությունը երկկողմանի բացվել է՝ մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա շարունակել է ընթացքը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9630

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով