Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել

Առնվազն 25 մարդ է զոհվել, մոտ 100-ը՝ վիրավորվել Շրի Լանկայի արևմտյան Նեգոմբո քաղաքի բանտում բախումների հետևանքով: Այդ մասին լրագրողներին հայտնել են Շրի Լանկայի ոստիկանությունում։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ բանտում անկարգությունները տեղի են ունեցել հուլիսի 6-ի առավոտյան՝ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ իշխանություններին հաջողվել էր վերահսկողության տակ վերցնել բանտարկյալների միջև ծագած բախումները։ Հայտնի չէ, թե ինչն է հրահրել բախումներ։ Հաղորդվում է, որ սա վերջին հինգ տարվա ընթացքում Շրի Լանկայի բանտերում գրանցված ամենաարյունալի բախումն է։ «Զինվորականներին խնդրել են աջակցություն ցուցաբերել ոստիկանությանը, սակայն ներկայում նրանք գտնվում են սպասողական ռեժիմում», – Reuters-ին հայտնել է բանակի խոսնակ Վարունա Գամագեն։ Զոհվածների թվում են պատժիչ ծառայության առնվազն չորս աշխատակից և չորս կալանավոր։ Մնացած զոհերի ինքնությունը պարզվում է: AFP-ին հիվանդանոցից, ուր տեղափոխվել են վիրավորները, հայտնել են, որ տուժածների մի մասն ունեն հրազենային վնասվածքներ, մյուսները՝ կտրվածքներ ու կապտուկներ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9656

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով