Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին

ԱՄՆ-ում Անկախության օրվա տոնակատարությունը հնարավոր էր , որ ավարտվեր ողբերգությամբ։ Չիկագոյի օդանավակայան վայրէջքի ժամանակ մարդատար ինքնաթիռը բախվել է հրավառության արկերին։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 5-ի գիշերը։ Delta Air Lines ավիաընկերության Airbus A319 ինքնաթիռը Ատլանտայից ուղևորվում էր Չիկագո։ Վայրէջքի ընթացքում օդաչուն հայտնել է օդային երթևեկության կարգավարին, որ մոտ 60–75 մետր բարձրության վրա ինչ-որ բան հարվածել է օդանավին, և զգացվել է ուժեղ բախում։ Ավելի ուշ պարզվել է, որ ինքնաթիռին դիպել են Անկախության օրվա կապակցությամբ արձակված հրավառության արկերը։ Չնայած միջադեպին՝ օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել։ Ինքնաթիռում եղել է 52 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Տուժածներ չկան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9630

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով