Ֆրանսիայի հարավ-արևմուտքում մոլեգնող անտառային հրդեհի պատճառով 10,000 մարդ տարհանվել է: Պաշտոնյաները հայտնել են, որ ուժեղ քամիները կարող են ավելի բորբոքել հրդեհը։ Հաղորդվում է, որ հրդեհն այրել է մոտ 4,600 հեկտար տարածք Ֆրանսիական Պիրենեյների ստորոտներում: «Այս առավոտ պայմանները կրկին վատթարացել են», – նախազգուշացրել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը TF1 ֆրանսիական հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Ֆրանսիայում և ամբողջ Արևմտյան Եվրոպայում մայիսին և հունիսին գրանցված շոգի պատճառով հսկայական տարածքներ են այրվել։



