Սիրիայի նախագահ Ահմադ աշ-Շարաան Դամասկոսի Ժողովրդական պալատում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Երկուշաբթի երեկոյան Մակրոնը ժամանել էր Սիրիա, ինչը 2009 թվականից ի վեր Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է երկիր։ Սիրիացի պաշտոնյաների խոսքերով՝ այս այցը նշանավորում է սիրիա-ֆրանսիական հարաբերությունների նոր փուլ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և իրավահավասար գործընկերության վրա: Ֆրանսիայի նախագահին ուղեկցում է ներդրողների և ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակությունը։



