Թուրքիայի պաշտպանության նախարարը կարևորել է ՆԱՏՕ-ի պաշտպանական ներդրումների վերաբերյալ պարտավորությունը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովի շրջանակում, որն անցկացվում է Անկարայում, նշել է, որ ՆԱՏՕ-ի պաշտպանական ներդրումների վերաբերյալ պարտավորությունը դաշինքի զսպման կարողությունների ամրապնդմանն ուղղված քաղաքական կամքի հստակ արտահայտություն է։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ «ՆԱՏՕ-ի՝ պաշտպանական ոլորտում ներդրումները համախառն ներքին արդյունքի 5 տոկոսի մակարդակին հասցնելու պարտավորությունը կարևոր նշանակություն ունի։ Այն դաշինքի զսպման կարողությունների ամրապնդման և պաշտպանական արտադրության ընդլայնման քաղաքական կամքի կոնկրետ արտահայտությունն է»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9625

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով