Եթե ձեր վարելու իրավունքից զրկման ժամկետը լրացել է մինչև հուլիսի 6-ը, օրինակ՝ վարելու իրավունքից զրկվել եք 2025 թվականի մարտ ամսին, և զրկման ժամկետն արդեն ավարտվել է, ապա հուլիսի 6-ից սկսած ունեք 1 տարի ժամանակ՝ վերականգնելու ձեր վարորդական վկայականը։ ՆԳՆ-ից իրազեկում են, որ ներկայանալու օրը անհրաժեշտ է ունենալ՝ ▪️ անձը հաստատող փաստաթուղթ, ▪️ 50000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման անդորրագիր (գանձապետական հաշիվ՝ 900005003810128), ▪️ նոր վարորդական վկայական ստանալու համար նաև պետական տուրքի վճարման անդորրագիր՝ 12000 ՀՀ դրամ, իսկ թվային վկայականի դեպքում՝ 6000 ՀՀ դրամ, եթե հին վկայականը վերադարձման ենթակա չէ։ Դիմելու համար քաղաքացիները պետք է նախապես հերթագրվեն հաշվառման-քննական ստորաբաժանում ներկայանալու համար՝ ընտրելով «Զրկված վարորդական վկայականի վերականգնում առանց քննությունների» տողը։ Հերթագրման կարգը՝ տեսանյութում։



