Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․1 մարդ զոհվել է

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-ից 9-ը։ Բացահայտվել է 120 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 47 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7 դեպք՝ հոգեկան ներգործության, 6 դեպք՝ խարդախության, 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, սառը զենքի հայտնաբերման, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու: Բացահայտվել է բնակարանային գողության, շորթման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի հայտնաբերման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, առողջությանը վնաս պատճառելու, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու, երեխայի կյանքի կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու և այլ դեպքեր։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․ 2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։ 1 դեպք՝ ֆիզիկական ներգործության։ Հայտնաբերվել է 14 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։ ՃՏՊ վիճակագրություն Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9602

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով