Թրամփը մտադիր է ապրիլի 27-ին քննարկել Իրանի վերաբերյալ հետագա գործողությունները․ Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ապրիլի 27-ին կաբինետի նիստ անցկացնել՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ապագա գործողությունները քննարկելու համար, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականը մանրամասնում է, որ ԱՄՆ առաջնորդը նախատեսում է «քննարկել բանակցություններում ստեղծված անելանելի դրությունն ու պատերազմում հաջորդ քայլերի հնարավոր տարբերակները»: Միևնույն ժամանակ, Axios-ը տեղեկացնում է, որ Թեհրանը Վաշինգտոնին է փոխանցել հակամարտության կարգավորման նոր առաջարկը։ Բանակցությունների արդյունքում քննարկվելու են ամերիկյան շրջափակման վերացումը, Հորմուզի նեղուցի բացումը և Իրանի միջուկային ծրագրի ապագան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5770

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով