Ընտրություններում հաղթելու դեպքում, ԲՀԿ-ի առաջնահերթությունն է՝ առաջիկա 3-5 տարում ձևավորել արդիական, պրոֆեսիոնալ և տեխնոլոգիապես զարգացած բանակ. Սուրենյանց

ԲՀԿ-ի առաջնահերթությունն է՝ առաջիկա 3-5 տարում ձևավորել պրոֆեսիոնալ բանակ: Այս մասին գրել է Սուրեն Սուրենյանցը: «Ինքնասպանություն, սպանություն, բռնություն․ 2025–ին բանակում մահացել է 35 զինծառայող Մինչ Նիկոլ Փաշինյանը թմկահարում է այն թեզը, որ սահմանին խաղաղ է, «ներքին թշնամին»՝ խժռում է երիտասարդ կյանքեր: Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր: Ընտրություններում հաղթելու դեպքում, ԲՀԿ-ի առաջնահերթությունն է՝ առաջիկա 3-5 տարում ձևավորել արդիական, պրոֆեսիոնալ և տեխնոլոգիապես զարգացած բանակ, որը կկարողանա ապահովել ՀՀ տարածքի պաշտպանությունը, արտաքին սպառնալիքների կայուն զսպումը, զինված ուժերի օպերատիվ պատրաստվածությունն ու շարժունակությունը։ Այդ ռազմավարական նպատակին հասնելու համար անհրաժեշտ են հետևյալ հիմնական բարեփոխումները. • փուլային անցում պրոֆեսիոնալ (պայմանագրային) բանակի՝ պահեստազորային համակարգի պահպանմամբ, • կառավարման համակարգի արդիականացում՝թվային և ցանցային տեխնոլոգիաների հիման վրա, • անձնակազմի պատրաստվածության մակարդակի բարձրացում, • ռազմական կրթության և սպայական կազմի պատրաստման համակարգի բարեփոխում, • ռազմավարական պահեստազորի և մոբիլիզացիոն պատրաստվածության համակարգի զարգացում»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5773

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով