Իրանի ժողովուրդը հերոսաբար պայքարում է իր ինքնիշխանության համար․ Պուտին

Իրանի ժողովուրդը հերոսաբար պայքարում է իր ինքնիշխանության համար․ ինչպես գրում է РИА Новости-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում գտնվող Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպմանը։ Պուտինի կարևոր հայտարարությունները՝ կետերով․ Պուտինը հայտնել է, որ Իրանի գերագույն առաջնորդից ուղերձ է ստացել։ Ռուսաստանը հույս ունի, որ իրանցի ժողովուրդը կհաղթահարի այս փորձության շրջանը, և խաղաղություն կհաստատվի։ Հաշվի առնելով Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների շահերը՝ Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ Մերձավոր Արևելքում հնարավորինս արագ խաղաղություն հաստատելու համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5762

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով