Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրում գայլի հարձակման հետևանքով տուժած վեց քաղաքացիներից հինգը, այդ թվում՝ մեկ երեխա, դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ մեկին նեղ մասնագիտական բուժօգնություն ստանալու նպատակով կտեղափոխեն Երևան։ « Արմենպրես »-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանը՝ նշելով, որ դուրս գրված պացիենտների վիճակը եղել է թեթև և միջին ծանրության։



