Գերմանիայում այս տարվա ապրիլի կեսերից մինչև հունիսի վերջ շոգերի հետևանքով մահացել է մոտ 5120 մարդ։ Ինչպես հաղորդում է « Արմենպրես »-ը, այս մասին հայտնել է Ռոբերտ Կոխի ինստիտուտը։ Նշվում է, որ մահացության ցուցանիշը կտրուկ աճել է այն ժամանակ, երբ շաբաթական միջին ջերմաստիճանը գերազանցել է Ցելսիուսի 20 աստիճանը։ Երկրի հեռահար զոնդավորման և քարտեզագրման եվրոպական ծառայության՝ Copernicus-ի տվյալներով՝ Արևմտյան Եվրոպայում հունիսյան ջերմաստիճանը հասել է պատմական առավելագույնի՝ 20,74 աստիճանի ըստ Ցելսիուսի սանդղակի՝ գերազանցելով մեկ տարի առաջ սահմանված ռեկորդը։ Սա ավելի քան երեք աստիճանով բարձր է 1991-2020 թվականների հունիս ամսվա միջին ցուցանիշից։



