Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է Սիրիան հանել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է չեղարկել Սիրիայի դասակարգումը՝ որպես ահաբեկչության հովանավոր պետություն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: «Այս պատմական քայլը նոր հնարավորություններ է բացում տնտեսական աճի և վերականգնման համար՝ սիրիացի ժողովրդին տալով հզորանալու հնարավորություն», – գրել է Ռուբիոն X-ում հուլիսի 8-ի ուշ երեկոյան:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9609

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով