Իրանը նոր հարվածներ է հասցրել տարածաշրջանի երկրներին

Իրանն ի պատասխան ամերիկյան հարձակման՝ հարվածների նոր ալիք է սկսել տարածաշրջանի երկրներում ամերիկյան օբյեկտների դեմ: Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը: Հրթիռային հարված է հասցվել Քուվեյթին: Թիրախավորվել են նաև Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները: Իր հերթին, Հորդանանի զինված ուժերը հայտնել է, որ խոցել է Իրանի կողմից երկրի ուղղությամբ արձակված ութ հրթիռ, տեղեկացնում է Reuters գործակալությունը: Հրթիռների խոցման հետևանքով բեկորներ են ընկել, սակայն տուժածներ չկան, նյութական վնաս չի պատճառվել: Պայթյուններ են լսվել նաև Իրաքի մայրաքաղաք Բաղդադում գտնվող ռազմաբազայում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9609

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով