ԱՄՆ-ն հարվածել է Իրանի հյուսիսում գտնվող ռազմավարական կամրջին

Իրանական «Fars» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ամերիկյան ուժերը հարվածել են Իրանի հյուսիս-արևելքում՝ Թուրքմենստանի սահմանի մոտ գտնվող Գոլեստան նահանգի Աք Քալա շրջանի երկաթուղային կամրջին։ Այս կամուրջը ռազմավարական կարևոր նշանակություն ունի, քանի որ հանդիսանում է տրանսպորտային այն միջանցքի առանցքային մասը, որով Իրանը ցամաքային կապ է հաստատում Ռուսաստանի և Չինաստանի հետ։ ԱՄՆ-ի կողմից հայտարարված ծովային շրջափակումից հետո Չինաստանը երեք անգամ ավելացրել էր ապրանքների մատակարարումն այս ցամաքային ուղիով, իսկ Ռուսաստանից Իրան ներմուծվող բեռների զգալի մասը նույնպես փոխադրվում էր հենց այս երթուղով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9609

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով