Իրանը հերքում է Բուշեհրի ատոմակայանի վնասվելու մասին տեղեկությունները

Իրանի պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ անցած գիշեր ամերիկյան ուժերի կողմից իրականացված հարվածների հետևանքով Բուշեհրի ատոմակայանը չի տուժել։ Թեև Բուշեհրի մերձակայքում պայթյուններ են գրանցվել, և եղել են տեղեկություններ հրթիռների բեկորների՝ կայանի տարածք ընկնելու մասին, իրանական կողմը հերքում է որևէ վնասի առկայությունը։ Նշենք, որ ռուս մասնագետների կողմից 20 տարի առաջ կառուցված այս օբյեկտը, ի տարբերություն Նաթանզի, Ֆորդոյի և Սպահանի միջուկային հաստատությունների, նախկինում հարվածների թիրախ չի դարձել։ Կայանում ներկայումս ևս աշխատում է ռուսական տեխնիկական անձնակազմ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9558

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով