Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը

Նիստի ընթացքում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը հանդես է եկել ելույթով, հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները և հայտարարել, որ իրեն մեղավոր չի ճանաչում հոդվածներից և ոչ մեկով։ Այնուհետև ելույթ է ունեցել Վասիլի Բեգլարյանի փաստաբանը՝ դատարանին խնդրելով իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման որոշում և չեղարկել 2026 թվականի փետրվարի 5-ի մեղադրական վճիռը։ Ճառով է հանդես եկել նաև Վասիլի Բեգլարյանը՝ հայտարարելով, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված հոդվածներից ոչ մեկով։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Բակո Սահակյանի փաստաբանը ևս ելույթ է ունեցել՝ դատարանին խնդրելով արդարացնել իր պաշտպանյալին և չեղարկել նրա նկատմամբ կայացված դատավճիռը։ Բակո Սահակյանն իր հերթին հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված հոդվածներից որևէ մեկով։ Դատական հաջորդ նիստը կկայանա հուլիսի 14-ին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10101

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով