Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում, որին կից գրել է. «Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը՝ Չոլպոն-Ատայում»։ Նիստին մասնակցում են նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի վարչապետերը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Բակիտժան Սագինտաևը։



