Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «Քարֆուր» առևտրային ցանցի առևտրային օբյեկտներում իրականացված հսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է 30 իրավախախտման դեպք։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Մասնավորապես՝ 14 դեպք՝ պիտանելիության ժամկետն անցած ապրանքների իրացման, 14 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքի, 2 դեպք՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջների խախտման վերաբերյալ։ Հայտնաբերված բոլոր իրավախախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։ Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10090

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով