Օգոստոսի 6-ին մեկնարկել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի Ուկրաինա պաշտոնական այցը։ Կիևի կենտրոնական երկաթուղային կայարանում նրան դիմավորել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։ Նախատեսված է Սիբիգա-Բայրամով երկկողմ հանդիպում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը քննարկումներ կունենա նաև ուկրաինացի այլ պաշտոնյաների հետ։ Բայրամովի Կիև այցի նշանակության մասին կարելի է դատել «Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Շահինօղլուի ֆեյսբուքյան գրառումից․ «Կրեմլը ուշադրությամբ հետեւելու է Ջեյհուն Բայրամովի հանդիպումներին։ Ցանկացած երկրի հետ Ադրբեջանի գործընկերությունը նրա բացառիկ իրավունքն է, ոչ ոք չի կարող դրան խոչընդոտել, բայց Ուկրաինայի դեմ զավթիչ պատերազմ մղող Ռուսաստանը Կիևի հետ համագործակցող երկրներին սպառնում» է,- գրել է ադրբեջանցի վերլուծաբանը։ Շահինօղլուն հիշեցրել է, որ մինչ այդ Բայրամովը այցելել է Մոսկվա, բայց Շուշիի «գլոբալ մեդիաֆորումի հարթակից Իլհամ Ալիևը ուկրաինացիներին հորդորել է «երբեք չհաշտվել օկուպացիայի հետ»։ Կրեմլը, ըստ ադրբեջանցի քաղաքագետի, «չպետք է տպավորություն ունենար, որ Ադրբեջանը կընդունի Ղրիմի անեքսիան և ուկրաինական տարածքների օկուպացիան»։ Շահինօղղլուն համոզված է, որ Ադրբեջանը շարունակելու է Ուկրաինային «քաղաքական, տնտեսական և մարդասիրական օգնություն ցուցաբերել»։ Բայրամովի Կիև այցի արդյունքների մասին դեռեւս վաղ է դատել։ Շատ կարևոր է, թե Ուկրաինայի արտաքին գործերի նախարարից բացի ո՞ւմ հետ է նա բանակցություններ վարելու, բայց Մոսկվայից, կարծես, Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին անուղղակի արձագանք արդեն իսկ ստացվել է։ Ինչպես փոխանցել է ՏԱՍՍ-ը, ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում և Բոսֆորում ռիսկերի առկայության պայմաններում «պետք է դիտարկել Հնդկական օվկիանոս երկաթուղային ելքը»։ Ռուսաստանի փոխվարչապետը նշել է Ռուսաստան-Հնդկական օվկիանոս երկաթուղային հաղորդակցության «Թուրքմենստան-Իրան-Աֆղանստան-Պակիստան» երթուղին։ Ավելի քան երկու տասնամյակ Ռուսաստանը և Իրանը քննարկել են Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցության հարցը։ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմին նախորդած ամիսներին տեղեկություն է տարածվել, որ Իրանը սկսել է Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցումը, որով և պետք է ամբողջանա Սանկտ Պետերբուրգ- Պարսից ծոց տրանսպորտային միջանցքը։ Ռուսաստանի փոխվարչապետը այսօր բոլորովին այլ երթուղի է նշել։ Կարելի՞ է ենթադրել, որ ։



