Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, բալետի հայ արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում։ Այս մասին տեղեկանում է քաղաքապետի՝ «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակած տեսանյութից ։ «Հայ ազգային պարարվեստում ունեցած վաստակի, Հայաստանի մշակույթը միջազգային բեմերում ներկայացնելու և Երևանի մշակութային ժառանգության մեջ ունեցած ներդրման համար ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, բալետի հայ արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել եմ «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչումը։ Ի դեպ, նա եղել է նաև Կառլեն Նուրիջանյանի «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանի բնորդը»,- տեսանյութին կից գրել է Տիգրան Ավինյանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով