ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր

Եվրոպական հանձնաժողովը կարող է արդեն սեպտեմբերին հայտարարել ամբողջ Եվրոպական միությունում երեխաների համար սոցիալական ցանցերի օգտագործումը սահմանափակող նոր նախաձեռնության մասին։ Ըստ հրապարակման՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը համապատասխան նախաձեռնությունները կներկայացնի սեպտեմբերի 16-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կայանալիք «Եվրոպական միության վիճակի մասին» ամենամյա ելույթի ընթացքում։ Թեև նախաձեռնության իրավական մեխանիզմները դեռ վերջնականապես չեն մշակվել, ակնկալվում է, որ այն կհանգեցնի օրենսդրական կամ այլ կարգավորումների ընդունմանը, որոնք կպարտավորեցնեն սոցիալական հարթակներին արգելափակել սահմանված տարիքից փոքր երեխաների գրանցումը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9524

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով