2025թ. ապրիլին Էջմիածնում դաժան ծեծի ենթարկված, այնուհետև օրեր անց հիվանդանոցում մահացած 22-ամյա Պարգև Հակոբյանի գործով դատական հաջորդ նիստը նախատեսված է մայիսի վերջին։ Նախորդ տարվա սեպտեմբերի սկզբից մեկնարկած դատական նիստերն Արմավիրի մարզի Ընդհանուր իրավասության դատարանում տևում են 30 րոպեից մինչև 1,5 ժամ։ Պարգև Հակոբյանի մայրիկի՝ տիկին Աիդա Գրիգորյանի խոսքով՝ դատական պրոցեսում դեռևս որևէ առաջընթաց չկա։ «Դեպքի ամբողջ տեսագրությունն ուղարկվել է փորձաքննության, մեղադրյալների կողմը պնդում է, որ դեմքերի նույնականացում տեղի ունենա, ասում են՝ դուք որտե՞ ղ եք տեսնում, որ այս մարդիկ հարվածում են ձեր որդուն։ Դատախազը հայտարարեց, որ մեղադրյալների փաստաբանն անհնարին բան է պահանջում, քանի որ կադրը հեռվում է։ Սպասում ենք, որ այս փորձաքննությանն ընթացք տան։



