ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններն ու ընթացակարգերը պարզաբանող խորհրդատվական տեսանյութ։ ԱԳՆ-ն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ Նախարարությունից նշել են, որ տեսանյութի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը, բարելավել ՀՀ քաղաքացիների կողմից դեսպանություններ ներկայացվող դիմումները և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին՝ այդպիսով նվազեցնելով վիզայի դիմումների մերժման հավանականությունը։ «Ճիշտ կազմված, ժամանակին ներկայացված և լավ հիմնավորված դիմումը բարձրացնում է Շենգենյան վիզա ստանալու հավանականությունը և դրական է ազդում վիզաների ազատականացման ընդհանուր գործընթացի վրա»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Արտաքին գործերի նախարարությունից ընդգծել են, որ ԵՄ անդամ պետությունների կողմից սահմանված կանոններին և պահանջներին համապատասխան դիմումների ներկայացումը կարևոր է ոչ միայն քաղաքացիների ճամփորդական ծրագրերի իրագործման, այլև վիզայի դիմումների մերժման տարեկան ցածր ցուցանիշ ապահովելու համար։ ԱԳՆ-ի գնահատմամբ՝ մերժումների ցածր ցուցանիշը կարևոր նախադրյալ է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսությունն առաջ մղելու համատեքստում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9627

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով