Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով ոչնչացված տարածքը գերազանցել է վեց հազար հեկտարը։ Այս մասին հայտնում է իսպանական Pais թերթը՝ հղում անելով Անդալուսիայի ինքնավար համայնքի փոխնախագահ Անտոնիո Սանսին։ Անդալուսիայի իշխանությունները ավելի վաղ հայտնել էին, որ հրդեհը տարածվել է ավելի քան երեք հազար հեկտար տարածքում։ «Ալմերիայում անտառային հրդեհն արդեն ոչնչացրել է 6 հազար 600 հեկտար», – ասվում է հրատարակության մեջ։ Թերթի տվյալներով՝ Սանսը բացատրել է, որ հրդեհի վայրում եղանակային պայմանները փոխվել են, ինչը կարող է հեշտացնել հրդեհի մարումը։ Անտառային հրդեհը սկսվել է հուլիսի 9-ին Ալմերիա նահանգի Լոս Գալյարդոս համայնքում։ Իշխանությունները տարհանել են մի քանի շրջանների բնակիչների, բնակիչների մի մասը տեղավորվել է ժամանակավոր կացարաններում։ Հրդեհաշիջման աշխատանքները բարդանում են դժվարանցանելի տեղանքով, որը ներառում է բազմաթիվ կիրճեր։ Աշխատանքներում ներգրավված են հարյուրավոր մասնագետներ, ինքնաթիռներ և Իսպանիայի ռազմական արտակարգ իրավիճակների ստորաբաժանումը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9557

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով