Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Երասխ գյուղի վարչական տարածքում, բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ծիրանի այգում, ինչի հետևանքով բեռնատարում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ Փրկարարները մարել են բեռնատարում բռնկված հրդեհը, սակայն բեռնատարն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի մակնիշը և վիրավոր վարորդի ինքնությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9572

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով