Բռնապետի համարում ունեցող Ալիևը Փաշինյանին «զգուշացնում է»՝ դիկտատուրան հազվադեպ է լավ ավարտ ունենում

Այն, որ Նիկոլ Փաշինյանը պայքարում է ընդդիմախոսների դեմ, քրեական գործեր հարուցելու, կալանավորելու որոշումներ կայացնում՝ տեսնում են բոլորը, և Ալիևը, որը բազմիցս Փաշինյանից պահանջել է ՀՀ-ում «ռևանշիստական ուժերի հարցերը լուծել, արմատախիլ անել ռևանշիզմը», և «ամեն ինչ արել է», որ գործող իշխանությունը վերարտադրվի, հանկարծ որոշել է այդ նույն Փաշինյանին մեղադրել դիկտատոր լինելու համար: Մասնավորապես, Բաքվի քարոզչամեքենայի կամ ալիևյան թեզերն առաջ մղող միանգամից երկու լրատվամիջոց՝ minval.az, 1news.az, նույնատիպ վերնագրով հոդված է հրապարակում : Ընդ որում, 1news.az առցանց հրատարակության գլխավոր խմբագիր Քամալա Մամեդովան «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում երկու անգամ այցելել է Հայաստան: Իսկ ադրբեջանական լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում հատկապես Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիր ուժերի և լիդերների հետընտրական հետապնդումներին, ավելին՝ այստեղ նրանք հանկարծ հիշում են եվրոպական երկակի ստանդարտների մասին: «Եվրոպացի և ամերիկացի պաշտոնական դեմքերը նախընտրում են աչք փակել բռնաճնշումների վրա, քանի որ Փաշինյանը վարում է իրենց համար ձեռնտու աշխարհաքաղաքական գիծ՝ դիստանցավորում ՀԱՊԿ-ից և մերձեցում ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ։ Երկակի ստանդարտի դասական օրինակ: Երբ բռնաճնշումներն իրականացնում է «յուրային» առաջնորդը, դրանք որակվում են որպես «օրինական գործողություններ իրավական պետության շրջանակներում»։ Երբ նույնն անում է անցանկալի կամ «անհարմար» իշխանությունը, դա արդեն անվանվում է «ավտորիտարիզմ» և պատժամիջոցների պատրվակ դառնում։ Սակայն Արևմուտքի աջակցությունը Հայաստանը չի դարձնում ավելի ժողովրդավարական, այլ՝ ավելի կախյալ։ Փաշինյանն աստիճանաբար երկիրը ռուսական ֆորպոստից վերածում է արևմտյան քաղաքականության գործիքի Անդրկովկասում: Պատմությունը ցույց է տալիս, որ բռնապետությունները, նույնիսկ՝ «եվրոպամետ», հազվադեպ են լավ ավարտ ունենում՝ թե՛ ժողովուրդների, թե՛ հարևանների համար։ Եվ այս առումով Հայաստանը բացառություն չէ»,- գրել է minval.az- ը: Իր հերթին 1news.az – ի հոդվածագիրը հավելում է. « Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանում երկրում փաստացի ռազմաբյուրոկրատական բռնապետություն էր: Այն ժամանակվա իշխանությունը հենվում էր ուժային բլոկի և ղարաբաղյան կլանի վրա՝ չթաքցնելով կառավարման իր կոշտ ոճը։ Հավաքական Արևմուտքն այդ ժամանակաշրջանում նախընտրում էր աչք փակել Հայաստանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների և ընտրությունների կեղծումների վրա՝ ելնելով պրագմատիկ նկատառումներից և ուժերի տարածաշրջանային հավասարակշռությանն առնչվող, այսպես կոչված, ռազմավարական շահերից։ Պատմությունը կրկնվում է՝ մի տարբերությամբ, որ Փաշինյանին արևմտյան մայրաքաղաքները համառորեն շարունակում են անվանել տարածաշրջանում «ժողովրդավարության փարոս», ինչը չէին անում նրա նախորդների նկատմամբ: Սա թույլ է տալիս նրան առավել մասշտաբային բռնաճնշումներ իրականացնել՝ օգտվելով եվրոպական և ամերիկյան գործընկերների տված լիակատար քարտ բլանշից, որոնք նախընտրում են գերեզմանային լռություն պահպանել Երևանում տեղի ունեցող զանգվածային ձերբակալությունների ֆոնին: Անվտանգության ոլորտում իրավիճակն էլ ավելի սպառնալից է: Վերածվելով Ռուսաստանի և Արևմուտքի միջև դաժան դիմակայության արենայի՝ Հայաստանը կորցնում է սուբյեկտայնության մնացորդները և դառնում այլոց խաղի պատանդ։ Խոստացված կայունության ու բարգավաճման փոխարեն՝ Փաշինյանի ավտորիտար ռեժիմն իր երկիրը համառորեն մղում է ներքին անկարգությունների ու տարածաշրջանային նոր ցնցումների՝ հայկական պետությունը դարձնելով մեծ տերությունների գլոբալ պայքարի գլխավոր զոհը»։ Բնավ, ադրբեջանական գնահատականներ

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9578

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով