Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար

The New York Times-ը հայտարարել է, որ իր մի քանի լրագրողների կանչել են դատարան՝ նախագահական նոր ինքնաթիռի և անվտանգության ենթադրյալ խնդիրների մասին ռեպորտաժի հրապարակումից հետո։ NYT-ն հայտնում է, որ աշխատակիցները ծանուցագրերը ստացել են հուլիսի 10-ին՝ իրենց բնակության վայրերում։ Նրանց պարտավորեցրել են հաջորդ շաբաթ ցուցմունք տալ Մանհեթենի դատարանում։ ​«Լրագրողների տների շեմին դաշնային իրավապահների հայտնվելը պետք է ցնցի յուրաքանչյուր ամերիկացու, ով հավատում է Սահմանադրությանը և մամուլի ազատությանը»,- հայտարարել է թերթի իրավաբան Դևիդ Մաքքրոուն։ ​NYT-ի հոդվածում պնդվում էր, որ նախագահ Դոնալդ Թրամփն ստիպված է եղել Անկարայից, որտեղ կայացել էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, մեկնել իր հին ինքնաթիռով։ Կատարի նվիրած Boeing 747-8-ը՝ նոր «թիվ մեկ բորտը», իբր չի անցել Անվտանգության ծառայության ստուգումը։ Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ կատարական ինքնաթիռը հագեցած չի եղել հրթիռային սպառնալիքներից պաշտպանության համակարգով, ինչն անընդունելի է համարվել Իրանի հետ հակամարտության ֆոնին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9578

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով