Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին

Հուլիսի 11-ին՝ ժամը 14։48-ին, ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտակայքում այրվում է բեռնատար։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ «Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 67-րդ կմ-ին՝ Երասխ գյուղի մոտակայքում, այրվում է կցորդով բեռնատար։ Վարորդը հոսպիտալացվել է։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։12-ին, մարվել՝ 16։28-ին»,- նշվում է հաղորդագրությունում։ Ավելի վաղ հայտնել էինք , որ այսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Երասխ գյուղի վարչական տարածքում, բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ծիրանի այգում, ինչի հետևանքով բեռնատարում հրդեհ է բռնկվել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9576

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով